Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Շվեդիայի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցությունների

Շվեդիայի ԱԳՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցությունների
05.10.2020 | 12:43

Շվեդիայի ԱԳ նախարար Էնն Լինդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցությունների, երբ Լեռնային Ղարաբաղում վերջին շաբաթներին հակամարտությունը վերաճել է ռազմական բախումների: Նա այլ երկրներին կոչ է արել դադարեցնել ռազմական բախմանը մասնակցությունը, հաղորդում է Nord.news-ը:

«Այո, զարգացումը, իհարկե, շատ տագնապալի է, և ես շատ ցավում եմ զոհերի համար: Զոհերի շարքում կան շատ քաղաքացիական անձիք: Եվ հիմա ամենակարևորն այն է, որ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվեն, և կողմերը վերադառնան բանակցությունների սեղան», - ասել է Էնն Լինդը:

Դիտվել է՝ 1639

Մեկնաբանություններ